Քչերը գիտեն, բայց իմ արմատների մի մասը Ջավախքից է․ Իվետա Մուկուչյան (լուսանկար)
Ժամանց
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով այս օրերին գտնվում է Ջավախքում, արխիվային լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգի սթորի բաժնում։
«Քչերը գիտեն, բայց իմ արմատների մի մասը Ջավախքից է՝ մորս կողմից։ Այս անգամ, երբ այցելեցի մեծ ընտանիքիս, վերապրեցի մանկության ջերմ հուշերը։
Գտա հին լուսանկարներ՝ իմ, ծնողներիս, մեր անցյալի թանկ պահերի։ Ամեն կադր մի պատմություն, մի զգացում, որ կապում է անցյալն ու ներկան։
Եվ յուրաքանչյուր լուսանկարում կարելի է զգալ այդ ջերմությունն ու անսահման սերը, որը միշտ կապում է ինձ իմ հետ»,– կից գրել է երգչուհին։

