Բոլիվիայում ավտոբուս է ընկել 800 մետրից․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
ՏեսանյութերԱռնվազն 31 մարդ է զոհվել Պոտոսի դեպարտամենտում ավտոբուսի 800 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Այս մասին գրում է La Razon թերթը։
Ոչ բոլոր մարմիններն են հայտնաբերվել, ասել է ոստիկանության խոսնակ Լիմբեր Չոկեն, աշխատանքը շարունակվում է:
Կատարվում է նաև հետաքննություն։
15 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Պատճառները, թե ինչու Պոտոսի քաղաքից Օրուրո ուղեւորվող ավտոբուսը ձորն է ընկել, դեռ պարզված չեն։
