Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա 

Կալուգայի Սամոյի «աստղային ժամը» և միլիարդները

Հայկական Մամուլ

Forbes հանդեսի ռուսական տարբերակը երեկ ծավալուն հոդված է հրապարակել մեր հայրենակից, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի մասին: «168 ժամը» այն թարգմանաբար հրապարակել է, որը որոշակի կրճատումներով Լուրեր.com-ը ներկայացնում է ընթերցողին:

Հաջողության բաղադրիչները, հայկական սփյուռք և լավ հարաբերություններ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

Ամայի շինհրապարակ: Ամենուր թափված են բետոնե սալիկներ, շինարարական աղբ, իսկ տարածքի ցանկապատի վրա վառվում են լամպերը թույլ լույսով: Մոսկվայի հարավարևմտյան մասում կառուցվող բիզնես-կենտրոնի շինարարությունը սառեցվել է և հասկանալի չէ, թե երբ կվերսկսվի:

Սերգեյ Սոբյանինի թիմը երկու տարվա ընթացքում կանգնեցրել է աշխատանքներն ընդհանուր առմամբ 9 միլիոն քառակուսի մետր մակերես ունեցող անշարժ գույքի վրա (մինչև 2008-ը մոսկովյան բոլոր շինարարները միասին մեկ տարվա ընթացքում ավելի քիչ էին կառուցում): Ճգնաժամից առաջ գրեթե յուրաքանչյուր միլիոնատեր իրեն համարում էր դևելոփեր (անշարժ գույքի կառուցմամբ զբաղվող գործարար) և ֆինանսավորում մայրաքաղաքում որևէ կառույց: Այժմ բոլորը զգուշավոր են դարձել:

Բացառություն է կազմում «Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է ռուսական Forbes-ի ցանկում 1,6 միլիարդ դոլար կարողությամբ 63-րդ տեղը զբաղեցնող Սամվել Կարապետյանին: Վերջին շրջանում «Տաշիրը» գործնականում ամեն ամիս հայտարարում է նոր օբյեկտի շինարարության մեկնարկի մասին՝ առևտրի տներ, գրասենյակներ, բնակելի շենքեր:

Ինչպե՞ս է դա հաջողվում հայկական փոքրիկ քաղաքում ծնված և Մոսկվայից 170 կմ հեռավորության վրա գտնվող Կալուգայում հարստություն կուտակած այս մարդուն:

Երբ շուկա չկա: Մոսկվայում առևտրի տներ շատ կան: Դրանում համոզվելու համար բավական է ոտքով քայլել ՄԿԱԴ-ով: Սակայն այստեղ 6 աշխատող և 3 կառուցվող մոլլեր ունեցող Սամվել Կարապետյանը համոզված է, որ շուկան դեռ դատարկ է, և մայրաքաղաքը կարող է «մարսել» առնվազն նույնքան քանակություն: Սեփական գնահատականների համաձայն, «Տաշիրն» այժմ կառուցում է մայրաքաղաքի ողջ կոմերցիոն անշարժ գույքի 25%-ը: Մոսկովյան շինհամալիրի ղեկավար Մարատ Խուսնուլինի խոսքերով, 2012-ի ընթացքում Մոսկվայում կկառուցվի 7 միլիոն քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույք: Փորձագետները դրան չեն հավատում, այդուհանդերձ, բնակելի տների, գրասենյակների և առևտրային կենտրոնների շահագործման «Տաշիրի» ցուցանիշները մոտենում են 1 միլիոն քմ-ին:

Կալուգյան մեկնարկ: Սամվել Կարապետյանն, արդեն 10 տարի է, հարցազրույց չի տալիս: վերջին անգամ հարցազրույց տվել է «Բոսս» ամսագրին 2003-ին: Սակայն «Տաշիրի» միանձնյա սեփականատիրոջն անհայտ մարդ համարել չի կարելի: Նրա ընկերությունում աշխատում է 40.000 մարդ, «Տաշիրն» օբյեկտներ ունի Ռուսաստանի 20 շրջաններում, իսկ Կարապետյանի կողմից հիմնադրված «Տաշիր» համահայկական մրցանակաբաշխության գալա-համերգին, որը տեղի է ունենում Կրեմլյան պալատում, ելույթ են ունենում Ստաս Միխաիլովը և այլ աստղեր:

Կարապետյանը ծնվել է 1965-ին հայկական փոքրիկ Կալինինո քաղաքում (այժմ քաղաքի անունը Տաշիր է): Կարիերան սկսել է էմալապատ սպասքի տեղական գործարանում: Նրա ավագ եղբայր Կարեն Կարապետյանը, ով այդ ժամանակ աշխատում էր կոմսոմոլի շրջկոմում, հետո դարձավ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար (այժմ Ազգային Ժողովի պատգամավոր է):

1990-ականներին եղբայրներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել գործարանը: Գործարանն արտադրում էր ոչ միայն սպասք, այլև ուրիշ մետաղական իրեր: Իրացման շուկաների և մատակարարների փնտրտուքներն ընդլայնեցին Սամվել Կարապետյանի կապերը, գործարանը սարտերային սխեմաներով աշխատում էր Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի հետ, մինչև Վլադիմիր Լիսինի նշանակումը բիզնեսն աճում էր, Կարապետյանը սկսեց լայն սպառման և այլ ապրանքների առևտրով զբաղվել: Բիզնեսն ընդլայնվում էր և տարածվում Ռուսաստանի տարբեր շրջաններում: Եվ շուտով Կարապետյանը դարձավ խոշոր առևտրային ընկերության սեփականատեր: 1992-ին նա մեկնեց Մոսկվա, այնուհետև տեղափոխվեց Կալուգա:

Ինչո՞ւ հենց այնտեղ: Կարապետյանի ծանոթներից մեկի խոսքերով, այնտեղ էր ապրում նրա զարմիկը՝ իր ընտանիքով, ծանոթները և ընկերները: 2.5 միլիոնանոց հայկական սփյուռքի վրա հիմնվելը միշտ բնորոշ է եղել «Տաշիրին»: Առևտրային ընկերության կենտրոնը Մոսկվայում էր, և մի քանի տարի շարունակ Կարապետյանն ամեն օր մեքենայով գնում էր Մոսկվա՝ աշխատանքի, և վերադառնում Կալուգա: Կալուգայում բացվեցին «Տաշիր» անվանումով ոչ մեծ խանութներ: Սակայն քաղաքի չափանիշներով հայտնի գործարար Կարապետյանը դարձավ միայն 1997թ., երբ գնեց «Կալագագլավսնաբ» ընկերությունը: Դրան հաջորդեցին Կալուգայի երկաթբետոնի առարկաների գործարանը, դեղագործական ընկերությունը՝ քաղաքի կենտրոնում, որի տեղում «Տաշիրն» այժմ կառուցել է առևտրային կոնտրոն, մի շարք այլ ձեռնարկություններ: Թվում է՝ սովորական ռեգիոնալ բիզնես է, սակայն կա մի ուշագրավ հանգամանք. «Կալագագլավսնաբի» ժամանակներից Կարապետյանի համար կարևոր գործընկեր դարձավ «Գազպրոմը»:

Գազպրոմի գործընկերը: Խորհրդային ժամանակներում ձեռնարկությունների միջև ապրանքների բաշխումը տեղի էր ունենում իրենց անվան մեջ «գլավսնաբ» արտահայտությունը պարունակող կազմակերպությունների միջոցով: Այսինքն, ըստ էության, խոսքը վերաբերում էր մեծածախ առևտրին: «Կալուգագլավսնաբը» պահպանել էր հին կապերը շրջանի արտադրական ձեռնարկությունների հետ, սակայն նրա գլխավոր գործընկերները «Գազպրոմի» դուստր ձեռնարկություններն էին: «Տաշիրի» շրջանառությունն այսօր կազմում է շուրջ 2.6 միլիարդ դոլար, որից 1 միլիարդը բաժին է ընկնում «Գազպրոմի» պատվերով իրականացվող շինարարությանն ու սարքավորումների մատակարարմանը: Դա, իհարկե, մի քանի անգամ զիջում է մոնոպոլիստի հիմնական գործընկերների շրջանառությանը, ինչպես, օրինակ, Զիյադ Մանասիրին պատկանող «Ստրոյգազկոնսալտինգինը» կամ Արկադի Ռոտենբերգին պատկանող «Ստրոյգազմոնտաժինը»: Սակայն նույնպես քիչ չէ: Ինչպե՞ս գազի արդյունահանման աղբյուրներից հեռու գտնվող Կալուգան Սամվել Կարապետյանին օգնեց «Գազպրոմի» հետ հարաբերությունները զարգացնելու գործում:

1992-1995թթ. «Գազպրոմը» Կալուգայի մոտ ստեղծեց արդյունաբերական ձեռնարկությունների քլաստեր: Քաղաքի կայքում նշվում է, որ պետական մոնոպոլիայի ներդրումը գերազանցում էր 700 միլիոն դոլարը: Այդ ամենի մեջ իր մասնակցությունն ուներ նաև խողովակներ և ալյումինային կոնստրուկցիաներ արտադրող «Ագրիսովգաս» ընկերությունը: Նախագիծը ղեկավարում է «Գազպրոմի» խորհրդի անդամ Նիկոլայ Գուսլիստին: Այն ժամանակ կառուցված գործարարնները մինչ այժմ էլ հանդիսանում են քաղաքի տնտեսության հիմքը: Բացի այդ, մոնոպոլիան նաև գումարներ էր ծախսել բնակելի միկրոշրջան կառուցելու համար, որտեղ պետք է ապրեին մասնագետները: Այնպես, որ «Կալուգգլավսնաբի» տերերը գիտեին ում հետ առևտուր անել:

2000-ից Կարապետյանի սեփականությունն է հանդիսանում նաև Մալոյարոսլավլյան կարի ֆաբրիկան: 2001թ. օգոստոսին համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ երկրորդն օրհնեց Մալոյարոսլավեցի մոտ գտնվող վերականգնված եկեղեցին: Պատրիարքից պարգևներ ստացան «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը, նրա տեղակալ Նիկոլայ Գլուսիստին և Սամվել Կարապետյանը: «Մենք միշտ ամեն ինչ անում ենք արագ և ժամկետների մեջ, «Գազպրոմի» համար հարմար է մեզ հետ աշխատելը,-ասում է Իգոր Բուլատովը,- Վերևներից ոչ ոք մեզ համար լոբբինգ չի անում: Սակայն որոշակի փուլից սկսած՝ Կարապետյանի կապերը գազպրոմյան «դստրիկների» թոփ-մենջերների հետ, ամեն դեպքում, շատ ամուր էին:

Ահա մի փոքրիկ օրինակ: «Տաշիրի» ինը փոխնախագահներից մեկը՝ Անդրեյ Իլյաևը, ով ղեկավարում է մոսկովյան որոշ կառույցներ և ընկերության ամենամեծ առևտրի տունը՝ RIO-ն, աշխատանքի է ընդունվել այստեղ անմիջապես ինստիտուտն ավարտելուց հետո: Անդրեյ Գեորգիի Իլյաևն անձնագիրը ստացել է 1975թ. Մալոյարոսլավեցում: Իսկ նար հայրը՝ Գեորգի Իլյաևը, 1990-ականներին ղեկավարում էր «Գազպրոմի» Մալոյարոսլավեցյան դուստր ձեռնարկություններից մեկը և «Ագրիսովգազ» ընկերության ղեկավարների հետ հանդիսանում էր նույն որսորդական կազմակերպության անդամ: Հասկանալի է, որ դա Ալեքսեյ Միլլերիի, անգամ՝ Նիկոլայ Գլուսիստիի մակարդակը չէ: Սակայն, ամեն դեպքում, «Գազպրոմը» Կարապետյանի համար օտար չէ: «Ագրիսովգազն» այսօր պատկանում է Զիյադ Մանասիրին, իսկ նրանից անջատված «Ռոսմետալի» բաժնետերերի թվում Գլուսիստիի հարազատներն են:

Մոսկվայի դարպասների մոտ: «Կալուգան Տաշիրը չէ». 2004-ին այսպիսի պաստառներով մարդիկ բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի առջև:

Նահանգի ղեկավարության փոփոխությունը 2000-ին (նահանգապետի պաշտոնում Վալերի Սուդարենկովին փոխարինեց նրա նախկին տեղակալ Անատոլի Արտամոնովը) «Տաշիրի» վրա որևէ կերպ չազդեց: «Կալուգայի իշխանություններն բոլորից շուտ սովորեցին գնահատել ներդրողներին»,- ասում է զրուցակիցը:

Նահանգապետ Արտամոնովը հաճույքով դահուկ է քշում «Տաշիրի» կառուցած «Կվան» լեռնադահուկային համալիրում: Սակայն շուկան նեղանում էր, և «Տաշիրը» սկսեց ընդլայնվել դեպի մյուս շրջաններ: Առաջին առևտրային կենտրոնները բացվեցին Յարոսլավլում և Տուլայում, իսկ 2003թ. Կարապետյանը գնեց մոսկովյան «Ավտոկոմբինատ-23»-ը, որի տեղում 2 տարի անց հայտնվեց առաջին առևտրային համալիրը՝RIO-ն: RIO-ի կենտրոններ բացվեցին Օրլոյում, Արխանգելսկում, Դոնի Ռոստովում, Բելգորոդում և այլ քաղաքներում:
Մոսկվայում առաջին տարածքը Կարապետյանը գնեց Միկոմս-բանկի համասեփականատեր Արթուր Առաքելյանից: «Եվրոպարկ» առևտրի կենտրոնը Կարապետյանը գնել է գործարար Աշոտ Եղիազարյանից: Իսկ «Մոսկվա-Սիթի» Կարապետյանը եկավ՝ համաձայնելով ներդրում կատարել և ավարտին հասցնել Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող օբյեկտը:

2005թ., երբ «Տաշիրը» մտավ մոսկովյան շուկա, այն բավականին մրցակցային էր: Իսկ RIO-ն բացման պահին գրեթե 100%-ով լցված էր: Հետագայում Կարապետյանը հրաժարվեց բրոքերների ծառայություններից. նա սկսեց բանակցություններ վարել և տարածքները վարձակակալության տալ շատ ավելի թանկ գնով, քան դա անում էին ռիելթորները:
«Տաշիրի» հաղթաթուղթը լիարժեք ինքնապահովվածությունն է: Մոսկովյան կառույցներիօ աղյուսն ու բետոնե կոնստրուկցիաները բերում են Կալուգայի նրա գործարաններից: Հոլդինգն անհրաժեշտ շինանյութից չի արտադրում միայն ցեմենտ, ամրաններ և վերելակներ: Անգամ էլեկտրաէներգիան «Տաշիրը» ստանում է սեփական «Կասկադ-էներգոսբիստ» ընկերությունից:

Հաջորդ քայլը գեներացիան է: «Տաշիրի» գործարաններից մեկի կողքին արդեն կառուցվում է էլեկտրակայան: Էլեկտրաէներգիան «Տաշիրի» ցանցերով այնտեղից կմատակարարվի ձեռնարկություններին:

2008-ին բացվեց RIO-ի երկրորդ առևտրային կենտրոնը:

Հսկայական ծավալի շինարարություն իրականացնող «Տաշիրը» պատվերների մեկ միասնական համակարգ չունի: Խմբում գործում են մի քանի խոշոր ընկերություններ՝ ըստ աշխարհագրական բաշխման:

Կարապետյանն ունի նաև սեփական Ֆոռա-Բանկ: «Տաշիրը» վարկ վերցնում է՝ գրավադնելով միայն արդեն կառուցված օբյեկտները: Դրա համար էլ պարտքային բեռը մեծ չէ՝ 300 միլիոն դոլար: Դա ավելի քիչ է, քան վարձավճարներից ստացվող տարեկան եկամուտը:
2008-ի աշնանը Կարապետյանը տարածաշրջանայինառումով արդենխոշոր բիզնեսմեն էր, սակայն Մոսկվայի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում՝ միջին խաղացող՝ ընդամենը «Երևան Պլազան» և RIO-ի 2 կենտրոնները: Անցել է 4 տարի: Պատրաստի կենտրոնների թիվն արդեն հասել է 6-ի: Եվս 5-ը կառուցվում են կամ նախագծվում: Ճգնաժամի տարիներին և Մոսկվայում իշխանության փոփոխության դժվարին ժամանակահատվածում Ս. Կարապետյանը դարձավ շուկայի առաջատար: Սակայն ինչի՞ շնորհիվ, արդյո՞ք միայն սփյուռքի գործոնը, ինքնապահովվածությունը և պարտքերի մեջ չխրվելու ունակությունն են օգնել նրան:

Նախկին պետծառայող և ոչ հաջողակ գործարար Սերգեյ Գլյադելկին Կարապետյանի մոտ բերեց հայ համայնքի նրա ծանոթներից մեկը: Կարապետյանը գնեց նրա ընկերությունն ամբողջությամբ: Կարապետյանը գնեց նաև Լենինգրադյան խճուղու վրա գտնվող «Տրյապկա» առևտրային կենտրոնը:

Նոր իշխանությունների օրոք: «Տաշիրում» Մոսկվան համարում են աշխարհի ամենալավ քաղաքը: Այժմ Կարապետյանին պատկանող անշարժ գույքի կեսը բաժին է ընկնում մայրաքաղաքին, սակայն նա մտադիր է այդ մասնաբաժինը հասցնել 70%-ի: Շրջաններում նա նոր տարածքներ դեռ չի վերցնում. Մոսկվայում հետաքրքիր առաջարկները շատ-շատ են: Իսկ չի՞ վախենում արդյոք սարսափելի Քաղաքաշինական հանձնաժողովից: «Պարզապես չպետք է ագահություն անել, և 100.000քմ նախագծել այնտեղ, որտեղ կարելի է կառուցել ընդամենը 10.000քմ»,-նշում է Բուլատովը:

Սամվել Կարապետյանի նոր գաղափարն է՝ Դիմիտրովյանի RIO-ի կողքին կառուցել չինական առևտրային կենտրոն: Խոսքն այն մասին, որ «Տաշիրի» կառուցած համալիրը պետք է վարձակալի չինական օպերատորը, որն օրինական ճանապարհով արտադրողներից կգնի և Ռուսաստան կներմուծի չինական ապրանքներ: Չինացիների հետ նախնական համաձայնությունն արդեն ստորագրված է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու 8 տարվա փորձություններից հետո. կենդանակերպի այս նշանները վերջապես թեթևացած շունչ կքաշեն Պուգաչովան և Վայկուլեն՝ միասին․ հրապարակվել են երգչուհիների նոր լուսանկարներըՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ Խաժակյան․ 1918-ին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը հանգեցրեց Ալեքսանդրապոլի գրավմանը (տեսանյութ) Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից «Լիվերպուլը» 123 միլիոն է ծախսել, բայց կազմի խնդիրները չեն լուծվելԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հեռանում է պաշտոնից Հայաստանն՝ «ուկրաինացման» ճանապարհո՞վ․ Մանվելյանը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները ֆինանսական առաջընթաց կապրեն Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ Ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղելԻրավական տեռոր․ մարդկանց խոշտանգման գործընթաց է տեղի ունենում (տեսանյութ) Հայաստանի գազը կթանկանա․ Կոլերով. Ռուսաստանը Իրանին գերձայնային հրթիռ է տալիս (տեսանյութ) Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, առաջին դասարան է գնացել (տեսանյութ)«Կամ սոցիալական ծախսերը կկրճատեն, կամ դեֆիցիտը կմնա»․ Սիլուանովը հակասություն է տեսել Արևմուտքի ծրագրերում40 միլիոն ֆունտանոց գործարքը տապալվել է․ Բալոգունը չի տեղափոխվի «Էվերթոն»Իրանի հարավի ուղղությամբ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվածների թիվն ավելացել էԹեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շունը նկարահանվել է Tommy Hilfiger-ի գովազդումՈղբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ ՌԴ բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով ձերբակալվել է «Փարոսով տուն» մանկական հոսփիսի հիմնադիրներից մեկը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկից հետո Հայաստանը կհեռացվի ԵԱՏՄ-ից․ «Կոմերսանտ» Վթարված «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին. կա 5 զոհ, 10 տուժած «Ավելի շատ նվերներ կլինեն»․ Վիկտորյա Բոնյայի դուստրը խոսել է ծնողների բաժանման մասինՆոր հնարավորություն՝ նորածինների ծնողների համար․ ԱՆ-ն մանրամասնում է Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր Մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը Փաշինյանի հայտարարությունն իրականության հետ կապ չունի․ Օվերչուկ ՀՀ-ն դուրս է գալիս մի անվտանգային համակարգից՝ չունենալով փոխարինող․ ճակատագրական հանդպում է սպասվում (տեսանյութ) Արդյո՞ք Արսենալի մրցակիցները բավարար աշխատանք են կատարել տրանսֆերային պատուհանի ընթացքումԱմուսնության գրանցման համար կարելի է մինչև հինգ օր արձակուրդ վերցնելՌԴ-ի 102-րդ ռազմական բազան դուրս կբերվի Հայաստանից. Փեզեշքիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցում երթևեկության նոր փոփոխություններ կլինենԸնկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել էԷրդողանը բացահայտել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ Ուկրաինայի հարցովԴատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումըՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել նոյեմբերին․ ԿրեմլՕվերչուկ․ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել ՀԿԵ-ի կոնցեսիայի փոխանցումըՄԻՊ-ից էլ տեսան`հարմարեցված չէ խուցը. 2019թ.-ին 2 կոնսիլիումն էլ հաստատել է․ Երեմ ՍարգսյանԳագիկ Խաչատրյանին ամեն րոպե պետք է բժշկական խնամող. ինչպե՞ս է այդ մարդը գոյատևելու կալանավայրումՀայտնի ֆուտբոլիստները ժամանել էին Մոսկվա, բայց գործարքները չկայացան․ «Դինամոն» բացատրել է պատճառըՆյարդակենսաբանը նշել է ուղեղի առողջությունը պահպանելու անսպասելի միջոցներԱզատել կալանքից, դադարեցնել արատավոր պրակտիկան, նա կորցրել է 66% ֆունկցիոնալությունը. Արա ՂազարյանԹուրքիա մեկնող ուղևորի ճամպրուկում այծյամի գանգ են հայտնաբերելԳագիկ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչը պարտադիր է դեղորայքի համար, միզապարկը չի փոխվել2026-ի առաջին կիսամյակում 523 377 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվելԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 989 տոննա դիզելային վառելիք
Ամենադիտված