Հայտնի ֆուտբոլիստները ժամանել էին Մոսկվա, բայց գործարքները չկայացան․ «Դինամոն» բացատրել է պատճառը
Սպորտ
Մոսկվայի «Դինամոն» հրաժարվել է էկվադորցի Գոնսալո Պլատայի և բրազիլացի Մատեուս Մարտինսի տրանսֆերներից։ Ակումբում հայտարարել են, որ որոշումը կայացվել է մի շարք պատճառներով՝ հաշվի առնելով թիմի երկարաժամկետ շահերը։
Երկու ֆուտբոլիստներն էլ օգոստոսի 30-ին ժամանել էին Մոսկվա՝ բանակցությունների վերջին փուլին մասնակցելու և բժշկական հետազոտություն անցնելու համար։ Սակայն նախատեսված գործարքներն այդպես էլ չեն կայացել։ Պլատան կվերադառնա «Ֆլամենգո», իսկ Մարտինսը՝ «Բոտաֆոգո»։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Պլատայի տրանսֆերը նախատեսվում էր իրականացնել 12 մլն եվրոյով, իսկ Մարտինսինը գնահատվում էր 7 մլն եվրո։ «Ֆլամենգոն» արդեն հայտարարել է, որ մտադիր է «Դինամոյից» փոխհատուցում պահանջել Պլատայի չկայացած տեղափոխության համար։
«Դինամոն» չի հստակեցրել՝ արդյոք ֆուտբոլիստներից հրաժարվելու որոշումը կապված է եղել նրանց բժշկական հետազոտությունների արդյունքների հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը