Ընկերությունը ապօրինի 7․8 հազար խմ լեռնային զանգված է արդյունահանել․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամը վերականգնվել է
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ը ապօրինի արդյունահանել է 7853․7 խմ լեռնային զանգված։
Արդյունքում պետությանը պատճառվել է 6 մլն 640 հազար 890 դրամի վնաս։
Նախաքննության ընթացքում պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։
Միաժամանակ, վարույթի շրջանակում անձի մեղավորությունը վերջնականապես հաստատված չէ․ նա համարվում է անմեղ, քանի դեռ մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը