Նյարդակենսաբանը նշել է ուղեղի առողջությունը պահպանելու անսպասելի միջոցներ
Գիտություն և Մշակույթ
Տեսախաղերը կարող են օգտակար լինել ճանաչողական կարողությունների պահպանման համար։ Այս մասին The Washington Post-ին հայտնել է նյարդակենսաբան Ռիչարդ Սիման։
Մասնագետի խոսքով՝ որոշ դինամիկ տեսախաղեր կարող են նպաստել նոր ճանաչողական առաջադրանքներն ավելի արագ յուրացնելուն։ Ուղեղի աշխատանքի համար օգտակար է նաև ընթերցանությունը․ այն նպաստում է հիշողության և այլ մտավոր կարողությունների զարգացմանը, իսկ գեղարվեստական գրականությունն օգնում է զարգացնել սոցիալական հմտությունները՝ հնարավորություն տալով տարբեր կերպարների տեսանկյունից ընկալել աշխարհը։
Սիման խորհուրդ է տվել նաև օտար լեզուներ սովորել։ Նրա խոսքով՝ մի քանի լեզու իմացող մարդու ուղեղը մշտապես աշխատում է դրանց միջև անցումներ կատարելու և ստացած տեղեկությունը մշակելու ուղղությամբ, ինչը ժամանակի ընթացքում կարող է նպաստել ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին։
Ավելի վաղ ծերաբույժ Ստեֆանի Ռոջերսը նշել էր, որ լավ լսողության պահպանումը կապված է դեմենցիայի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը