Դատախազությունը դատարանից պահանջում է չեղարկել «Գաջեգործ»-ի 1997-ի սեփականաշնորհումը
Իրավունք
Դատախազությունը պնդում է, որ «Գաջեգործ» ԲԲԸ-ի պետական բաժնեմասի սեփականաշնորհումն իրականացվել է օրենքի խախտմամբ․ նախատեսված 88.16 մլն դրամի փոխարեն ընկերությունը փաստացի վաճառվել է 57.91 մլն դրամով։
Ուսումնասիրության համաձայն՝ բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում պետական բաժնեմասը նվազեցվել է առանց դրա համար անհրաժեշտ Կառավարության առանձին որոշման։
Դատախազությունը պահանջում է Հակակոռուպցիոն դատարանում անվավեր ճանաչել 1997 թվականի օգոստոսի 7-ի սեփականաշնորհման պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքները և ՀՀ-ին վերադարձնել 10 հազար դրամ անվանական արժեքով 8816 բաժնետոմսերը։
Գործի առնչությամբ օգոստոսի 7-ին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հակակոռուպցիոն դատարանը օգոստոսի 27-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը