Զելենսկին Թուրքիայում հարգանքի տուրք է մատուցել Աթաթուրքի հիշատակին

Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա և հայտնել, որ Անկարայում հարգանքի տուրք է մատուցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։
«Թուրքիա կատարած մեր այցի սկզբում մենք հարգանքի տուրք մատուցեցինք Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին․ երկրի առաջին նախագահի, ում ժառանգությունը մնում է Թուրքիայի պատմության և արժեքների կարևոր մասը»,– Ինստագրամի իր էջում գրել է Զելենսկին։
Նշենք, որ Աթաթուրքի կառավարությունն իրականացրել է թուրքացման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել միատարր և միավորված ազգ։ Մուսթաֆա Քեմալի ղեկավարության տարիներին ոչ թուրք փոքրամասնություններին պարտադրվել է հանրային վայրերում խոսել թուրքերեն, ոչ թուրք փոքրամասնությունների տեղանունները և ազգանունները պետք է փոփոխվեին՝ համապատասխան Ազգանվան մասին օրենքի։
