Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Ովքեր հեռացան Հայաստանից և ինչու չեն վերադառնում․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

«2018-ի իշխանափոխությունից հետո իսկական որս սկսվեց նախկին իշխանությունների ներկայացուցիչների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ Տրցակներով քրեական գործեր հարուցվեցին, թալանը «հատիկ առ հատիկ» հետ բերելու խոստումներ հնչեցին, «ոչ մի հանցագործ անպատիժ չպետք է մնա»` հայտարարություններ արվեցին, իսկ մի քանի տարի անց ընդունվեց վիճահարույց օրենք` ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին, որը շատ իրավաբաններ քննադատեցին, եւ ընդդիմությունն էլ դիմեց Սահմանադրական դատարան` վիճարկելով այդ օրենքի սահմանադրականությունը, բայց Փաշինյանի կողմից նորացված ՍԴ-ն մինչ օրս այդ դիմումը չի քննել եւ որոշում չի կայացրել։ Փոխարենը` այդ օրենքով արդեն սկսել են գույքի բռնագանձումներ իրականացնել: 
Իսկ քաղաքական-քրեական գործերի հարուցումից անմիջապես հետո խափանման միջոց էր ընտրվում կալանավորումը, մեղադրյալներին ամիսներով, անգամ տարիներով պահում էին կալանավայրերում, քննություն էր ընթանում, որի արդյունքում երբեմն փլվում էին մեղադրանքները, բայց տեւական ժամանակ մարդն արդեն պատիժ էր կրում` առանց դատավճռի: Այս հեռանկարը շատերին վախեցրեց, ու մեծ թվով նախկին պաշտոնյաներ` քրեական հետապնդումներից ու կալանքից խուսափելու համար, մեկնեցին Հայաստանից եւ արդեն քանի տարի է՝ բնակվում են այլ երկրներում, հիմնականում` Ռուսաստանում։ 

Մենք որոշեցինք կազմել հետախուզման մեջ գտնվողների ցանկը, որոնք 5, 6, 7 տարի առաջ մեկնել են երկրից եւ այլեւս Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն: Այսինքն` կարող են վերադառնալ, բայց բանտ նստելու հեռանկարով: 

Նրանց թվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավված, գտնվում է Մոսկվայում։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է, քանի որ Ինտերպոլը գործը համարել է քաղաքական։ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը եւս Մոսկվայում է, մեղադրվում է մի քանի հոդվածով՝ փողերի լվացումից մինչեւ կոռուպցիոն հանցագործություններ։ Պողոսյանը հետախուզվում է 2019-ից։ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020 թվականին։ Նա եւ որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ներգրավվել էին որպես մեղադրյալ` «ինքնիրավչության, անձին ազատությունից զրկելու եւ շորթման մեղադրանքով»: Հայրապետյանը նույնպես մեկնեց ՌԴ՝ բուժման նպատակով։ 

Երկիրը լքածների շարքում կան նաեւ նախկին դատավորներ, օրինակ՝ Հոկտեմբերի 27-ի գործը քննած Սամվել Ուզունյանը, որի նկատմամբ եւս հայտարարված է հետախուզում։ 2019-ին նրա հետ կապված քրեական գործ է հարուցվել՝ 51 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով, Ուզունյանը ՀՀ սահմանը հատել էր` արդեն իսկ ունենալով մեղադրյալի կարգավիճակ։ Նրա գտնվելու վայրն անհայտ է։ 

Հատուկ քննչական ծառայությունը 2020-ին վերացրեց բուժման նպատակով Գերմանիա մեկնած Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը, հետախուզում հայտարարվեց եւ միջնորդություն ներկայացվեց դատարան՝ նրան կալանավորելու, որը բավարարվեց։ Շուրջ 5 տարի Մայրապետյանը կնոջ` Գոհար Քյալյանի հետ ապրում է Գերմանիայում։ Գործարարը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, նրա ողջ գույքի վրա արգելանք է դրված: 

2018 թվականի հուլիսի 3-ին որոշում կայացվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին` Մարտի 1-ի գործով: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։ Նա ապրում է Մոսկվայում: ՌԴ իշխանությունները հրաժարվել են նրան եւ այլ նախկին պաշտոնյաների արտահանձնել ՀՀ իշխանություններին:
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է 2022 թվականին, բայց նա հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի տարածքում: Անցած տարվանից էլ Մինասյանի նկատմամբ իրականացվում է հեռակա դատաքննություն՝ առանց նրա ներկայության։ Մինասյանի «վրա» տասնյակ հոդվածներ են դրվել՝ փողերի լվացումից մինչեւ ապօրինի հարստացում։ 

ԱԺ նախկին պատգամավոր, Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի նկատմամբ եւս հեռակա դատաքննություն է իրականացվում, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Գեւորգյանը մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ փողերի լվացման մեջ։ Նա, ըստ լուրերի, գտնվում է Ամերիկայում։ 

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ դեռեւս 6 տարի առաջ միջազգային հետախուզում է հայտարարվել: Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Լուրեր էին պտտվում, թե Հարությունյանը Հայաստանում է, եւ իրավապահները չեն կարողանում նրան գտնել։ Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը (խոսքն այս դեպքում 14 միլիոն դոլարի մասին է), եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), նրան պատկանող գույքի վրա նույնպես արգելանք է դրված: Նա Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի սեփականատերն է, բազում այլ ունեցվածքը չհաշված»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված