Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բժիշկները վարորդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62 կմ հատվածում` ժողովրդին հայտնի Լճի խաչմերուկից դեպի Քուչակ տանող հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը