Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին Ինչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռը Վեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքը Ներսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման Սարոյան 

ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտեր

Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսելն առաքելության աշխատանքն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու գործում։  

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ խոսելով առաքելության մանդատի երկարաձգման, առաքելության հետագա անելիքների, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ԵՄ առաքելության հասցեին հնչող մեղադրանքների մասին։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միաժամանակ նաև արձանագրել է, որ սկսած 2023 թվականի փետրվարից՝ հայ-ադրբեջանական սահմանին առաքելության գործունեության առաջին իսկ օրվանից, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերը զգալիորեն նվազել են։ 

- Պարոն Ռիտեր, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Հայաստանում գործում է արդեն ավելի քան երկու տարի՝ մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք առաքելության գործունեությունը և դրա կարևորությունը Հարավային Կովկասի ու Հայաստանի կայունության համար: 

- Ակնհայտ է, որ մեր (Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն.- խմբ․)՝ 2023 թվականի փետրվարի 23-ին Հայաստան ժամանելուց հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի և հսկողության գծի երկայնքով միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։ Համոզված եմ, որ դա նույնպես մեր ազդեցությունն է, մեր պարեկությունը սահմանի երկայնքով, և մեր ներկայությունն է, որ օգնում է նվազեցնել միջադեպերը: Ոչ միայն մենք, այլ նաև քաղաքական միջավայրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին: 

- 2025 թվականի հունվարին Եվրոպական միության խորհուրդը Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականը երկարաձգելու մասին որոշում կայացրեց։ Պարոն Ռիտեր, ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը և որքանո՞վ եք կարևոր համարում առաքելության մանդատի երկարաձգումը: 

- Որոշումն ինքնին ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը դիտարկում է մեզ (խմբ․ նկատի է առնվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը) որպես օգտակար գործիք՝ Հարավային Կովկասի կայունությանը նպաստելու համար։ Դա նաև պարզ է դարձնում, որ հայկական կողմը ցանկանում է, որ մենք մնանք, քանի որ մենք այստեղ ենք Հայաստանի կառավարության հրավերով, և այս համաձայնագրով կամ Եվրամիության և Հայաստանի կառավարության միջև համաձայնությամբ է, որ մենք պետք է մնանք ևս երկու տարի, ինչը ցույց է տալիս, որ մենք դրական ենք դիտարկվում: 

- Ադրբեջանը մշտապես դժգոհություններ է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ հայտարարելով, որ առաքելությունը չի նպաստում Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին և մեղադրելով առաքելությանը սահմանամերձ տարածքներում հետախուզական աշխատանքներ իրականացնելու մեջ։ Ինչպե՞ս կարձագանքեք Ադրբեջանի այս պնդումներին, և ըստ Ձեզ՝ ո՞րն է Բաքվի նման հայտարարությունների նպատակը։

- Ինչպես արդեն ասացի, միջադեպերի թիվը նվազել է, ժողովուրդն իրեն ավելի ապահով ու անվտանգ է զգում. դա փաստ է, և սա մեր աշխատանքի մի մասն է։ Ինչ վերաբերում է հետախուզական աշխատանքի մեղադրանքին, ապա դա կա հենց առաջին օրվանից, երբ մենք այստեղ ենք, իսկ մենք արել ենք նույնն, ինչ անում ենք հիմա: Մենք երբեք չենք փոխում սա։ Մենք բացահայտ պարեկություն ենք իրականացնում սահմանի և հսկողության գծի երկայնքով։ Երբ մենք հայտնվում ենք սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում ենք այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն, որ մենք այնտեղ ենք։ Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում: Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաև հետևում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին: Նրանք չեն ուզում, որ մենք իմանանք, թե ինչ է անում Ադրբեջանը. այսպիսով, մենք դիտարկում ենք երկու կողմերին էլ, քանի որ ցանկանում ենք իրավիճակի մասին հաշվետվություն տալ Բրյուսելին, թե ինչ է կատարվում: Այսպիսով, մենք միշտ բացահայտ ենք պարեկություն անում։ Մենք երբեք չենք թաքնվում ինչ-որ տեղ կամ ծածուկ չենք մնում։ Դա այն է, ինչ մենք անում ենք հենց սկզբից, և դա այն է, ինչ անում ենք նաև հիմա: Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմի համար շատ հեշտ է մեզ նկատել, տեսնել, թե որտեղ ենք մենք, որովհետև մենք չենք ցանկանում թաքնվել: Լավ է, եթե նրանք տեսնեն, որ մենք այնտեղ ենք: Նույնիսկ այն պարեկություններին, որոնց մենք գնում ենք ուղեկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում ենք Բաքվին։ Դա նշանակում է, որ նրանք նույնիսկ նախապես գիտեն, թե ուր ենք մենք գնում և որտեղ ենք հայտնվում: Դա շատ, շատ բաց և թափանցիկ է, և մենք ոչ մի հետախուզական աշխատանք չենք կատարում: Մտադրությունները, թե ինչու է Բաքուն այդպես անում, պետք է հարցնել Բաքվին։ Համենայնդեպս, մենք երկու կողմերի համար էլ հարմար չենք, քանի որ այս հակամարտության գոտի ենք բերում միջազգային ինչ-որ տեսակետ: Դա հայկական և ադրբեջանական կողմերի համար նշանակում է, որ նրանք պարզապես չեն կարող ինչ-որ բան սկսել՝ առանց կատարվողի մասին մեր՝ միջազգային հանրության և հատկապես Բրյուսելի իմացության:  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներինNestlé-ն արձագանքել է Ռուսաստանում իր ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու որոշմանը«Եվրոպա Պրես». Սեուտայում կարող է դեռևս մնալ մինչև 10,000 անօրինական ներգաղթյալՇինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվելԱվանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրությունՁին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել էՊենտագոնը ցանկանում է անօդաչու թռչող սարքեր տեղակայել Լատինական ԱմերիկայումԸնդամենը 6 հարց՝ նոր ԱԺ-ի առաջին քառօրյայում․ աշխատանքն ավարտվեցՌուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպանՌուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումըԳյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Ford»-ը և «ԳԱԶ 53»-ը, մեքենաները հայտնվել են դաշտում․ կա վիրավոր «Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ քրեական գործը պետք է կարճվի»․ փաստաբանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՀայաստանի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է․ Իրանի դեսպանի կոշտ ուղերձը (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի, Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան-Անկարա նոր համագործակցություն․ կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտի հուշագիրըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն ՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներԱյս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվեց․ գրավը մնաց ուժի մեջԶելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ «Լոնդոնը պատասխանատվություն է կրելու»․ Մոսկվան կոշտ նախազգուշացում է հնչեցրել ԲրիտանիայինԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերը կփոխվեն․ նոր նախագիծ է ներկայացվել FT. Պակիստանը կոչ է անում Իրանին՝ զսպել Սաուդյան Արաբիայի վրա հութիների հարձակումները
Ամենադիտված