Մենք չգիտենք՝ ուր է գնում Ուկրաինա ուղարկված գումարը․ Թրամփ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը զգալիորեն ավելի շատ միջոցներ է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար, քան իր եվրոպացի դաշնակիցները։ Նրա խոսքերը մեջբերել է Fox News-ը, իսկ Թրամփի ելույթը հեռարձակվել է YouTube-ով։
Թրամփն ընդգծել է, որ Կիևին տրամադրվող օգնության չափը պետք է հավասարեցվի, քանի որ Եվրոպան հատկացրել է մոտ 100 միլիարդ, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չգիտի երկրին հատկացված ԱՄՆ-ի գումարի կեսի ճակատագիրը։
«Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք տալիս, բայց ես երբեք չեմ տեսել թափանցիկ հաշվետվություն, որտեղ տվյալներ կան, թե ուր են գնում այդ գումարները»,- վրդովված ասել է նա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)