Իրանում իմպիչմենտի գործընթաց է սկսվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի նկատմամբ
Իրան
Իրանի խորհրդարանը հրապարակային նիստի ժամանակ իմպիչմենտի գործընթաց է սկսել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահության անդամ Ահմադ Նադերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմպիչմենտի ընթացակարգը, որի ծրագիրը ներկայացվել է Մեջլիսի նախագահությանը՝ էկոնոմիկայի հանձնաժողովի կողմից համապատասխան ստուգումների ավարտից հետո, հաստատվել է խորհրդարանի 91 պատգամավորի ստորագրությամբ», - մեջբերում է նրա խոսքը Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
