Ողբերգական վթար՝ Հովտաշենում․ «Օպել»–ի 19-ամյա վարորդը զոհվել է
Արտակարգ Պատահար
Ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 18-ին, ժամը 19-ին, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը՝ 19-ամյա Մովսես Հ․-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ