Կոտայքում հրդեհ է բռնկվել կրակայրիչների գործարանում. Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում գործող կրակայրիչների գործարանի բակում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում այրվող կրակայրիչների թափոնների կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)