Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց 

Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը. Վարդան Օսկանյան

Հրապարակումներ

Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա կարծիքով՝ այս մարտահրավերները գոյութենական սպառնալիքի են վերածվել ոչ միայն Բաքվի ագրեսիայի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձեռնհասության պատճառով։

«Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։

Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։
Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության։

Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։ Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։

Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։

ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով։

Ակնհայտ սխալ այս հաշվարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինյանի անտեղյակության մասին։ Հայաստանի դիրքավորումն առավելագույնս ամրապանդելու փոխարեն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են ավելանալ։ Իլհամ Ալիևի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարության նվաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում և տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Սրանք պարզապես ագրեսիվ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրավեր Հայաստանի ապագայի համար։

Սակայն Փաշինյանի արձագանքը եղել է պասիվ։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։

Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։

Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը»,– գրել է Օսկանյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները
Ամենադիտված