Իվետա Մուկուչյանը հայտնել է՝ ով էր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում իր ֆավորիտը
Ժամանց
Վերջապես ունենք նոր, թարմ արտիստներ մեր շուկայում։ Այս մասին Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է երգչուհի Իվետա Մուկուչյանն՝ անդրադառնալով «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և դրա մասնակից արտիստներին։
«Ես ուզում էի իսկական արտիստ տեսնել, և դա միանշանակ Սիմոնն է։ Նա բեմի վրա ճիշտ է մատուցում ազատությունը, ինչ էլ որ անի բեմի վրա, ես նրան հավատում եմ։ Աթենայի կատարումն ինձ համար հիանալի էր, երգն ուժեղ չէր, բայց կատարումն ու մնացածն իդեալական էր»,– ասել է երգչուհին։
Նա շնորհավորել և հաջողություն է մաղթել «Եվրատեսիլի 2025»–ին Հայաստանի պատվիրակ Պարգին և նշել, որ նա ուժեղ արտիստ է։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը (Պարգև Վարդանյան) իր «Survivor» երգով։
