Ֆիլիպ Կիրկորովի երեխաները մեկնել են Ռուսատանից՝ հոր սկանդալային պահվածքից հետո
Ժամանց
Ֆիլիպ Կիրկորովի երեխաները կրկն մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ սովորելու։ Նրանք վերադարձել են էլիտար դպրոց, որի տարեկան վարձը կազմում է 64000 դոլար։
Երգիչը նախկինում խոստովանել էր, որ իր երեխաները արդեն ստիպված են եղել բախվել հասակակիցների հարձակումներին, երբ նրանք սովորում էին Դուբայի էլիտար դպրոցում։ Երգչի խոսքով՝ դստեր և որդու նկատմամբ ծաղրանքի պատճառներից մեկը նրա համբավը և պլաստիկ վիրահատություններն են եղել։ Արդյունքում երգիչը Ալլա-Վիկտորիային և Մարտինին տեղափոխել է Մոսկվա և նրանց գրանցել նոր ուսումնական հաստատությունում։
Կիրկորովի դուստրը կիսվել է լուսանկարով, որին կից գրել է՝ «Ես այս խաղերը վաղուց եմ խաղացել»։
