Հայաստանը փոխում է իր զենքի գլխավոր մատակարարին. ինչ զինատեսակներ են գնվել Հնդկաստանից ու Ֆրանսիայից (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանը վերջին մի քանի տարիներին կտրուկ փոխել է իր ռազմատեխնիկական գործընկերների ընդհանուր կազմը: Հայաստանի զենքի գլխավոր մատակարարն այլևս «հին ու բարի» ռազմավարական դաշնակիցը չէ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեռ 2024 թ. հունիսին հայտարարել էր, որ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ կտրուկ նվազել է՝ 96 տոկոսից հասնելով 10 տոկոսից ավելի ցածր ցուցանիշի: Թե ինչն է պատճառը՝ առանձին՝ ոչ պակաս հետաքրքիր հարց է: Դրան զուգահեռ Հնդկաստանը հայտարարում է, որ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդներից մեկը:
Բայց արդյոք Հնդկաստանը, որպես զենքի մատակարար, կարող է դառնալ իրական այլընտրանք Հայաստանի համար և ապահովել պատերազմի վերքերից դեռևս ապաքինվող հայկական բանակի ամբողջական վերազինումը: Euromedia24-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Հնդկաստանից գնված զենքը կատեգորիկ կերպով բավարար չէ ՀՀ զինված ուժերը վերազինելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)