Էրիկ Ալեքսանյանը ավարտում է փաստաբանական գործունեությունը
Հասարակություն
Սիրելի գործընկերներ, հաճախորդներ և ընկերներ,
Այսօր կանգնած եմ մի կարևոր հանգրվանի առջև։ Տարիներ շարունակ ես նվիրել եմ իմ ուժերը, գիտելիքը և փորձը արդարության պաշտպանությանը՝ պայքարելով յուրաքանչյուր իրավունքի համար։ Այդ ճանապարհին ես հանդիպել եմ հզոր գործընկերների, վստահել եմ իմ գիտելիքը սերունդներին և, ամենակարևորը, օգնել եմ մարդկանց գտնել արդարությունը։
Հիմա եկել է ժամանակը նոր էջ բացելու իմ կյանքում։ Ես մոտ ժամանակներս ավարտելու եմ իմ գործունեությունը որպես փաստաբան՝ մեծ երախտագիտությամբ այն բոլոր մարդկանց, ովքեր վստահել են ինձ, ոգեշնչել և աջակցել այս տարիների ընթացքում։
Սակայն սա հրաժեշտ չէ, այլ նոր սկզբի սկիզբ։ Մնում եմ նույն իրավունքի ջատագովը, նույն սկզբունքների հետևորդը, պարզապես այլ ձևաչափով։ Շնորհակալ եմ բոլորիդ վստահության, համագործակցության և անկեղծ բարեկամության համար։
Հարգանքով՝
Էրիկ Ալեքսանյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)