Պապարացիները հրապարակել են «Ընկերներ» սերիալի 60-ամյա աստղի լուսանկարները բիկինիով՝ առանց ֆոտոշոփի
Ժամանց
«Ընկերներ» սերիալի աստղ Քորթնի Քոքսին նկատել են Ավստրալիայում հանգստի ժամանակ։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։ Պապարացիները լուսանկարել են 60-ամյա Քորթնի Քոքսին, երբ նա ժամանակ էր անցկացնում 20-ամյա դստեր՝ Կոկո Արկետտի հետ լողափին։
Դերասանուհին կրում էր բիկինի, մազերը հավաքված էին, և նա առանց դիմահարդարման էր։ Քոքսը լողում էր, արևայրուք ընդունում և խոսում հեռախոսով։ Նրա հետ էր նաև նրա դուստրը: Դերասանուհին ակտիվորեն հետևում է իր կազմվածքին։ Վերջերս «Ընկերներ» սերիալի աստղը իր անձնական բլոգում երկրպագուներին ցուցադրել է վարժություններ, որոնք օգնում են նրան աթլետիկ մնալ։
