Չինաստանում արհեստական բանականությամբ ռոբոտը հարձակվել է մարդկանց վրա (տեսանյութ)
ԱյլՉինաստանում միջոցառման ժամանակ արհեստական ինտելեկտով ռոբոտը հարձակվել է մարդկանց վրա։ Միջադեպը տեղի է ունեցել զանգվածային միջոցառման ժամանակ, որտեղ ռոբոտը պետք է ցուցադրեր իր հնարավորությունները։
Նախնական տվյալներով՝ խափանման պատճառը եղել է ծրագրային սխալը, որը հանգեցրել է ռոբոտի անկանխատեսելի վարքագծին։ Միջոցառման կազմակերպիչներն արագ կանգնեցրել են ռոբոտին և օգնություն ցուցաբերել տուժածին։ Ներկայումս կատարվում է քննություն՝ դեպքի ճշգրիտ պատճառները պարզելու և հետագայում նմանատիպ իրավիճակները կանխելու համար։
Փորձագետները նշում են, որ նման դեպքերը ընդգծում են արհեստական բանականությամբ ռոբոտների մշակման և օգտագործման նկատմամբ խիստ վերահսկողության անհրաժեշտությունը: «Տեխնոլոգիաները պետք է անվտանգ լինեն մարդկանց համար, հակառակ դեպքում դրանց ներդրումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»,- մեկնաբանել է ռոբոտաշինության մասնագետը։
