Գեղարքունիքում հացատուն է այրվել
Արտակարգ Պատահար
Փետրվարի 20-ին՝ ժամը 02։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի Դերենիկ Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։22-ին, մարվել՝ 04։20-ին։ Այրվել է հացատան տանիքից մոտ 60 քմ հատվածը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ