Ոչինչ հավերժ չէ. Գվարդիոլա
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին՝ «Ռեալից» կրած պարտությունից հետո թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո՝ նշելով, որ դեռ ուժ ունի։ Նրա խոսքերը մեջբերում է AS-ը։
«Իմ ցիկլի ավա՞րտն է։ Ինչ-որ առումով՝ այո։ Ոչինչ հավերժ չէ: Մենք յոթ տարվա ընթացքում վեց անգամ հաղթեցինք Պրեմիեր լիգայում, իսկ Չեմպիոնների լիգայում ամեն տարի հասանք քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Ունե՞նք ուժ՝ շարունակելու աշխատել։ Ունենք։ Ես կանգ առնելու մտադրություն չունեմ»,- ասել է Գվարդիոլա։
