Հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ՔաղաքականՀակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ադրբեջանն իրականացնելով ցեղասպանություն՝ ամբողջությամբ հայաթափեց Արցախն ու այսօր էլ հանցագործ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը Բավքում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներ գերիներին։ Թատերականացված բեմականացում է, կեղծ է, ցավում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն արցում։ Պետք է ամեն ինչ արվի ցեղասպան, հանցագործ Ադրբեջանն իր պատիժը ստանա»,- ասաց նա։
Նրա կարծիքով՝ Արցախի իշխանության բոլոր ինստիտուտները պետք է գործեն, աշխատեն՝ Արցախի ժողովրդի կարգավիճակի և հավաքական պահելու, պայմաններ ստեղծելու հետագայում հավաքական առումով Արցախ հետվերադարձի համար։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը