Արցախում փոքր «Եռաբլուր»-ները վկայությունն են, որ արցախցին կռվել է. Գագիկ Բաղունց
Քաղաքական
Չէի ուզենա ևս մի անգամ անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի արտահայտություններին, սակայն մի բան եմ ուզում ավելացնել. արցախցու և հայ քաջորդիների կռվելու ապացույցը այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ հարյուրավոր շիրիմներ՝ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության։ Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը:
Նրա խոսքով՝ Արցախի բնակավայրերի փոքր Եռաբլուրները և Եղբայրական գերեզմանոցը վկայությունն են, որ Արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել է Արցախի համար, փորձել է անել ամեն ինչ, որ Արցախը մնա հայկական:
«Բայց այս կամ այն հանագամանքների բերումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հուսով եմ ժամանակավոր է»,- հավելեց Բաղունցը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը