Թաիլանդ թռչող ՌԴ բնակչուհին մերկացել է և քնել ինքնաթիռի միջանցքում (տեսանյութ)
Այլ
Ռուսաստանի բնակչուհին 8 ժամ տևած թռիչքից առաջ ալկոհոլ է օգտագործել և մերկացել ինքնաթիռի մյուս ուղևորների աչքի առաջ, հայտնում է Amur Mash տելեգրամյան ալիքը։
Միջադեպը, որը նկարահանվել է, տեղի է ունեցել Խաբարովսկ-Պուկետ չվերթի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ՝ հարբած զբոսաշրջիկը նախ անհանգստացրել է մյուս ուղեւորներին, իսկ հետո մերկացել ու պառկել նստատեղերի արանքում գտնվող միջանցքում։ Ավելին, տեսաձայնագրությունից երեւում է, որ դրանում նրան մասամբ օգնել է անհայտ տղամարդը։
Երբ աղջիկը քնել է, ուղեկցորդները նրան վերադարձրել են իր աթոռին։ Թռիչքի մնացած մասը եղել է առանց միջադեպերի, և օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման վայրում:
Տեսանյութն՝ այստեղ։
