Ադրբեջանցիները Սարգիս Գալստյանի տան խուզարկություն են սկսել, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նրանց կյանքի համար վտանգ է եղել. Դավիթ Գալստյան
Քաղաքական
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու ու դատելու գործընթացը ՀՀ իշխանությունների «արցախցիները մեղավոր են» հայտարարությունների մեջ է տեղավորվում։
«Սարգիս Գալստյանի փաստաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը, որ ապօրինի են ձերբակալել։ Օրվա իշխանությունները ցանկացած պահ, առիթ բաց չեն թողնում իրենց մեղքերն այլ մարդկանց վրա տեղափոխելու, սալքներն ուղղելու համար։ Սա հերթական նման դատն էր, որ իբր թե արցախցիները մեղավոր են»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Նրա խոսքերով՝ Սարգիս Գալստյանը վերջին օրերին նշանակում էր ստացել, մտածել էր, որ Արցախում կմնան մի քանի տասնյակ, հարյուրավոր մարդիկ, երբ որ անհնարին է դարձել, ադրբեջանցիները սկսել են Սարգիս Գալստյանի տան խուզարկությունը, ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք նրանց կյանքի համար վտանգ է եղել, թողել ու դուրս են եկել։
«Տրամաբանորեն, եթե վերցնենք, որ եղել է իրենց իսկ ներկայացրած անձը, ապա ինչո՞ւ է թողել և եկել»,– նշեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)