Արմեն Շահգելդյանը՝ Հայաստանի Սուպերգավաթի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Սպորտ
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթային հանդիպմանն ընդառաջ, որտեղ տիտղոսը կվիճարկեն «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» ՀՖՖ-ն ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների հնգյանը:
Առաջին հորիզոնականում Արմեն Շահգելդյանն է՝ խփած 3 գոլով, որոնցից 1-ը՝ «Փյունիկի», 2-ն էլ՝ «Միկայի» կազմում: Սուպերգավաթային խաղերում 2-ական գոլ են խփել Արտակ Գրիգորյանը («Արարատ»), Արամ Հովսեփյանը («Փյունիկ»), Գուստավո Մարմենտինին («Ալաշկերտ») և Մաիլսոն Լիման («Արարատ-Արմենիա»):
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։
