Միշել Տեր-Զաքարյանը` ֆրանսիական «Կանի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսահայ մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է «Կանը», հաղորդում է ֆրանսիական ակումբի կայքը։
Անցած տարվա հոկտեմբերին «Մոնպելիեից» հեռացվելուց հետո Տեր-Զաքարյանը չուներ մարզչական աշխատանք։
«Կանը» Ֆրանսիայի երկրորդ լիգայի առաջնության 23 տուրից հետո 15 միավորով վերջինն է։
