Ինչ-որ բան գիտեմ իսպաներենով և նաև խոսում եմ. Սպերցյան
Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե որպես թիմի ավագ ինչ լեզվով է շփվում թիմակիցների հետ։
«Դա կախված է տրամադրությունից: Երբեմն ես կարող եմ սկսել ռուսերեն խոսել: Ճիշտ է, նրանք ինձ չեն հասկանում։ Ես նրանց ասում եմ. «Պետք է սովորել»: Ընդհանուր առմամբ, շփվում ենք անգլերեն: Եվ արդեն չորս տարի է, ինչ ես հաճախ եմ թիմում իսպաներենով զրույցներ լսում։ Այդ իսկ պատճառով հիմա ինչ-որ բան գիտեմ իսպաներենով և նաև խոսում եմ»,- ասել է Սպերցյանը «Կրասնոդարի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Մրցաշրջանի աշնանային հատվածից հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգայի աղյուսակը գլխավորում է «Կրասնոդարը»՝ 17 խաղում վաստակելով 39 միավոր։
Աղբյուրը՝ Armsport.am:
