Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
ՏեսանյութերԳյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է մեկ այլ թեկնածուի՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալմանը.
«Ես շատ լավ հիշում եմ, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր կառավարման տարիներին ինչքան բան է սարքել, բայց նաև ինչքան բան չսարքվելու կամ քանդվելու պատճառ է դարձել։ Ես ընդհանրապես չեմ կիսել վերջին տասնամյակում Վարդան Ղուկասյանի քաղաքական վայրիվերումները։
Բայց մոտս հարց է առաջանում, եթե Վարդան Ղուկասյանը կամ նրա մերձավոր շրջապատը ինչ-որ մի բանում մեղավոր են, այ մարդ, ինչի՞ է էս ամեն ինչը էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում հենց ընտրարշավի մեկնարկից առաջ»։
Հիշեցնենք, աjսօր ձերբակալվել են Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր մարտի 30-ին Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումները մեկնարկում են վաղը։
Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)