ՍԵլենա Գոմեսը հասարակությանն է ներկայացել սեքսուալ կերպարով (Լուսանկարներ)
Ժամանց
Սելենա Գոմեսը, Լոնդոնում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիված էր նրա նոր ալբոմի թողարկմանը, ներկայացել է ալ կարմիր հանդերձանքով։ Կիրք և սեր խորհրդանշող այս կերպարը ստեղծվել էր 32-ամյա երգչուհու՝ Scared of Loving You սինգլի առաջխաղացման համար։
Միջոցառման համար Սելենան ընտրել էր Milkwhite բրենդի արհեստական մորթուց կարված վառ կարմիր վերարկու, որը նրբորեն համադրել էր նույն երանգի՝ կոճակներով զգեստի հետ։ Կարմիր թեման շարունակելով՝ նա կերպարն ամբողջացրել էր սուր քթով փայլուն կոշիկներով, իսկ դիմահարդարումը վառ կերպով ընդգծվել էր իր Rare Beauty-ի կարմիր շրթներկով։
