Նիկոլաս Կալուկյանը միացավ «Ուրարտուին»
«Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ հարձակվող Նիկոլաս Կալուկյանի հետ։
22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել ԱՄՆ-ի Սիրակյուս համալսարանի համանուն թիմում, որտեղից էլ համալրել է «Ուրարտուի» շարքերը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Ֆուտբոլիստը նաև համարվում է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ