Վենսը Զելենսկուն հորդորել է շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին
ԱՄՆ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խորհուրդ է տվել Վլադիմիր Զելենսկուն՝ հրապարակային դժգոհության փոխարեն շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին «ցուցաբերած առատաձեռնության» համար, առանց որի, նրա խոսքերով, ոչ ինքը, ոչ էլ Ուկրաինան այլևս գոյություն չէին ունենա։
«Նախագահ Զելենսկին, ինչպես նաև նրա երկիրը, կդադարեն գոյություն ունենալ առանց Միացյալ Նահանգների առատաձեռնության։ Ուստի թող շնորհակալություն հայտնի։ Եթե նա համաձայն չէ նախագահի (Թրամփի) հետ, թող վերցնի հեռախոսը և զանգի նրան կամ մեր տաղանդավոր դիվանագետներին, այլ ոչ թե կազմակերպի մեդիա շրջագայություն Եվրոպայում՝ քննադատելով ԱՄՆ նախագահին։ Դա վիրավորական է՝ նրա, իմ և ամերիկացի ժողովրդի համար։ Եվ, ի դեպ, դա հիմարություն է», — հայտարարել է Վենսը լրագրողներին՝ Վաշինգտոնում անցկացվող CPAC կոնսերվատորների համաժողովի շրջանակներում։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
