Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Իրեն թվում է, թե գեղցու շուստրիությամբ կարող է ժամանակ շահել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

- Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» վեր­նագրով 14 կետանոց մի տեքստ, որը նախագիծ է անվանում։ Մի բան հասկացվեց, որ նա Սահմանադրության փոփոխության համար հող է նախապատրաստում։ 

- Ես դա վերնագրել եմ «Տավտոլոգիայի անթոլոգիա»՝ անհոդաբաշխ, անիմաստ կենացների, մտքերի ու բառերի շարք, որը հավաքվել, դարձել է մի թուղթ, որը բացարձակ կապ չունի ո՛չ պետության հետ, ո՛չ պետական ծրագրի հետ։ Թե դա ինչ է դառնալու՝ չգիտեմ, դա ո՛չ ծրագիր կարող է դառնալ, ո՛չ օրենք կարող է դառնալ, ի՞նչ է դառնալու դա, Սահմանադրություն, որի վերնագիրը լինելու է «Ապագա կա՛, կա՛ ապագա՞»: Եթե ես դրան դեմ եմ, դա չկատարելու համար ի՞նչ է նախատեսվում, դա ի՞նչ է։ Անհեթեթություն: Եթե նկատեցիք, 14 կետերի ընթերցումը, ասենք, 15 րոպե էր, իսկ դրանց բացատրությունը Նիկոլի կողմից ավելի շատ էր, այսինքն՝ Նիկոլն այդ փաստաթղթի պոստսկրիպտո՞ւմն է` բացատրողը, որ անընդհատ լինելու է փաստաթղթին կի՞ց։ Իսկ եթե չընկնենք այդ անգրագիտության մեջ, իրականությունը հետեւյալն է՝ դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների հերթական կատարումն է, ենթատեքստից դա շատ պարզ հասկացվում էր։ Ինքն ամաչում է, բարոյականությունը չի բավարարում ասելու, որ այդ պահանջներից հերթականն էր, ուստի այդ երկարուբարակ, անհոդաբաշխ արտահայտությունների մեջ է թաքցրել: Ինքը գիտի, որ հակառակ դեպքում իր անզորությունն ու զիջողականությունն է ներկայացնելու։ Դա մեսիջ, ուղերձ էր ոչ թե հայ ժողովրդին, այլ՝ Էրդողանին ու Ալիեւին, սա էր այդ փաստաթղթի ամբողջ էությունը։

- Պարոն Մանուկյան, Փաշինյանն այդ մասին խոսեց Արցախյան շարժման 37-ամյակի՝ հունվարի 20-ի նախօրեին, դա է՞լ էր ուղերձ, այսինքն՝ Փաշինյանն իր պատկերացումներով այլընտրանքային «Անկախության հռչակագի՞ր» է առաջարկում։ 

- Իր ամբողջ գործունեությունը, եթե այսպես ժամանակագրական առումով հավաքես ու պատկերը կառուցես, պետականության ապամոնտաժումն է՝ ապամոնտաժումը ցեղասպանության գաղափարի, ինքնության գաղափարի, անկախության գաղափարի, Հռչակագրի, սփյուռքի․․․ Այս բոլորի ապամոնտաժումն է իր ծրագիրը, եւ այդ ամենը մի տեղից է թելադրվում՝ հիմա հստակ կարող ենք ասել, որ սա ծրագիր է, եւ ինքն այդ ծրագրի մասն է կազմում։ Թուրքիայի պահանջներն են, ուրիշ բան գոյություն չունի, սա դառը իրականությունն է՝ ինքն ամբողջապես կատարում է այդ երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերը։

- Սա մարտահրավե՞ր էր Անկախության հռչակագրին։

- Հստակ մարտահրավեր է, որովհետեւ այստեղ նա նաեւ ուներ մի արտահայտություն, որ մենք «պետականակերտ ազգ չենք» եւ պետք է դառնանք էդպիսին։ Սա ծաղր է մեր շարժման նկատմամբ, այն էլ՝ այսօրվա վիճակով, եւ ձեռք առնել է՝ շարժման, անկախության, Հռչակագրի։ Բոլորը գիտեն եւ ակնհայտ տեսնում են, որ խնդիրը Հռչակագիրը Սահմանադրությունից հանելն է, որի մեջ ե՛ւ ցեղասպանության դրույթն է, ե՛ւ Ղարաբաղի դրույթը։ Գաղտնի մեսիջը դա է, ինքն ուղղակի թաքցնում է այս ամենը։

- Ունենալով խայտառակ ցածր վարկանիշ, Փաշինյանը կհանդգնի՞ գնալ հանրաքվեի։

- Չէ, իրեն թվում է, թե իր գեղցու շուստրիությամբ կարող է ժամանակ շահել, ինքը գիտի, որ այս հարցը չի կարող հանրաքվեի տանել, իր խելքով՝ ժամանակ է շահում, մեսիջներով փորձում է սիրաշահել կամ ողորմածություն խնդրել Էրդողանից, որը չի աշխատի։ Ձեզ ասեմ՝ ինքն այլեւս ի վիճակի չէ որեւէ համապետական գործընթաց կազմակերպել, առավել եւս՝ հանրաքվե։ Իր ոչ դիվանագիտական խելքով մտածում է, որ այդ սահմանազատման գործընթացով, ցեղասպանության մերժումով, Արեւմտյան Հայաստանի հետ համեմատությամբ, դասագրքերով, այս բոլորով կարող է կա՛մ զիջումներ ստանալ, կա՛մ` եթե ոչ, գոնե երկարաձգել իր գոյությունը, բայց արդյունքում պետականության կորուստն է ակնհայտ, եւ որքան շուտ սա կանգնեցվի, այնքան մենք կշահենք։ Սա մի օր պայթելու է, հատկապես, եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծվի, բայց պայթյունն էլ մեր երկրի շահերից չի բխում, այն կարող է քաոսի բերել։ Վերջին հաշվով, կարող է հենց իր ծրագրերի մեջ էլ լինի քաոսը, որի ընթացքում կա՛մ գլուխը կպրծացնի, կա՛մ երկիրը կվերջանա։ Անբարոյական մարդու գործունեություն է սա։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված