Դերասանուհի Սինտիա Էրիվոն կմարմնավորի Հիսուս Քրիստոսին նոր մյուզիքլում
Այլ
Սինտիա Էրիվոն կմարմնավորի Հիսուս Քրիստոսին «Հիսուս Քրիստոս սուպերսթար» մյուզիքլում։ Դերասանուհին սոցցանցում կիսվել է լուրով և գրել. «Այս ամառ մի փոքր զբաղված եմ, արդեն չեմ համբերում»։ Այս մասին գրում է Variety-ն։
Մյուզիքլի պրեմիերան կկայանա օգոստոսի 1-ին։ «Թոնի» մրցանակի դափնեկիր Սերխիո Տրուխիլյոն հանդես կգա որպես շոուի ռեժիսոր և խորեոգրաֆ։
«Հիսուս Քրիստոս սուպերսթար»-ը ի սկզբանե թողարկվել է որպես կոնցեպտուալ ալբոմ, նախքան դեբյուտը Բրոդվեյում 1971 թվականին։ Մյուզիքլը պատմում է Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա մասին։
