Երուսաղեմի հայկական թաղամասում կացնով հարձակվել են 50-ամյա կնոջ վրա
Երուսաղեմի հայկական թաղամասում 50-ամյա կինը հարձակման է ենթարկվել իր տանը, հաղորդում է jpost–ը։
Հաղորդվում է, որ կնոջը գտել են ծանր վիճակում՝ մարմնի վրա կացնով հասցված վնասվածքներով: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել են հիվանդանոց։
Իսրայելի ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին և ձերբակալել։
Լրատվամիջոցը չի նշում հարձակման ենթարկված կնոջ ազգությունը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ