ԱՄՆ-ն դուրս կգա՞ ՄԱԿ-ից. քաղաքագետը գնահատել է հավանականությունը
ԱՄՆ
Միացյալ Նահանգները չի լքի ՄԱԿ-ը ամբողջությամբ, չի կորցնի իր տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ամբողջությամբ չի դադարեցնի այս ողջ միջազգային համակարգի ֆինանսավորումը: Այս կարծիքը Lenta.ru-ի հետ կիսել է քաղաքագետ, ամերիկագետ Մալեկ Դուդակովը։
Նա նշել է, որ հանրապետականներից շատերն իսկապես քննադատում են միջազգային կազմակերպություններին և հատկապես ՄԱԿ-ին, սակայն ԱՄՆ բնակչության կեսից ավելին այս կառույցը համարում է անարդյունավետ և չի հասկանում, թե ինչու պետք է գումար ծախսի դրա վրա։ «Բայց դա դեռ չի նշանակում, որ ամերիկացիները կհեռանան դրանից»,-կարծում է քաղաքագետը։
«Նրանք չեն լքի ՄԱԿ-ն ամբողջությամբ, չեն կորցնի իրենց տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ամբողջությամբ չեն դադարեցնի այս ողջ միջազգային համակարգի ֆինանսավորումը»,- ասել է քաղաքագետը։
