Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերին Ո՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ին Կարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում 

Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակաօրինական արարք է, ինձ uտիպում է որոշակի դադար վերցնել

Իրավունք

Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել մեկ հանգամանք ևս. իսկապես ես անչափ շատ եմ սիրում փաստաբանի գործունեությունը: Որպես փաստաբան հանդես գալը, որպես պաշտպան հանդես գալը, պայքարելն իրավունքների և շահերի պաշտպանության համար, լինել դատարանում թոհուբոհի մեջ, չի կարող փոխարինվել որևէ այլ գործունեության հետ: Միաժամանակ պետք է ուղիղ ասեմ, իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է անկախ նրանից ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»,-գրել է նա:

Ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ  մոտ ժամանակներս որոշ ժամանակով ավարտելու է իր գործունեությունը որպես փաստաբան:

«Այսօր կանգնած եմ մի կարևոր հանգրվանի առջև։ Տարիներ շարունակ ես նվիրել եմ իմ ուժերը, գիտելիքը և փորձը արդարության պաշտպանությանը՝ պայքարելով յուրաքանչյուր իրավունքի համար։ Այդ ճանապարհին ես հանդիպել եմ հզոր գործընկերների, վստահել եմ իմ գիտելիքը սերունդներին և, ամենակարևորը, օգնել եմ մարդկանց գտնել արդարությունը։

Հիմա եկել է ժամանակը նոր էջ բացելու իմ կյանքում։ Ես մոտ ժամանակներս որոշ ժամանակով ավարտելու եմ իմ գործունեությունը որպես փաստաբան՝ մեծ երախտագիտությամբ այն բոլոր մարդկանց, ովքեր վստահել են ինձ, ոգեշնչել և աջակցել այս տարիների ընթացքում։

Սակայն սա հրաժեշտ չէ, այլ նոր սկզբի սկիզբ։ Մնում եմ նույն իրավունքի ջատագովը, նույն սկզբունքների հետևորդը, պարզապես այլ ձևաչափով։ Շնորհակալ եմ բոլորիդ վստահության, համագործակցության և անկեղծ բարեկամության համար»,-գրել էր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն Իսրայելի հարվածից վնասվել է Լիբանանի ֆինանսների նախարարության շենքը Երուսաղեմի հայկական թաղամասում մի երիտասարդ հրեա կին թքել է Սուրբ Հակոբ հայկական վանքի ուղղությամբ (տեսանյութ)2027 թվականի խորհրդանիշը կարմիր կրակե այծն է. ինչ կբերի այն ՌԴ-ի հարվածները խափանել են Թրամփի բանագնացների թռիչքը․ Զելենսկի Լոնդոնում Իսրայելի դեսպանատան մոտ գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել «Որտե՞ղ է «ականջակալը», որը պետք է դնել». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար Պուտինը չի նահանջում․ ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հեռացան ձեռնունայն․ Bloomberg Փրկարար ծառայությունը զգուշացնում է Արթիկի բնակիչներինԶելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայում.. Երեխաներ են զոհվել
Ամենադիտված