Արարատի մարզի գյուղերից մեկում տան բակից գողացել են 60 հատ աղավնի, իսկ շունը հայտնաբերվել է սատկած վիճակում
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դիմիտրով գյուղում աղավնիներ են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Վաչագան Խ․-ն հայտնել է, որ գիշերը օգտվելով տան բակի չցանկապատված լինելու հանգամանքից, մուտք են գործել բակ և այնտեղ գտնվող աղավնիների բնի դռները վնասելով բացել են և գողացել մոտ 60 թև աղավնի՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի նյութական վնաս, իսկ աղավնիների բնի մոտ կապված իր շունը իրեն անհայտ հանգամանքներում սատկել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)