Թրամփ. Պուտինն ու Զելենսկին պետք է հանդիպեն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու Նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն», -ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին՝ ստորագրելով իր նոր հրամանները։
Նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ կողմ է ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը, այդ թվում՝ մարդասիրական նկատառումներով։ «Այդ պատճառով ես ցանկանում եմ տեսնել հրադադարի ռեժիմ և ցանկանում եմ տեսնել գործարք»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
