Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Խաղաղության թուղթ կորզելու մուրացկանություն. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում: Պաշտոնապես հաղորդեցին. «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարեւորվել են տարածաշրջանի ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը»։


Թուրքական կողմը լուռ է, հայկական պատվիրակության հետ ունեցած հանդիպումից այդ երկրի խորհրդարանի կայքում ոչինչ չի տեղադրվել: Հիշեցնենք․ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմից հանդիպմանը մասնակցել են բացառապես իշխանական պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, անդամներ Լիլի Մինասյանը, թուրքամետ հայացքներով աչքի ընկնող Մարիա Կարապետյանը, ՔՊ խմբակցության քարտուղար, «ականջ կտրող» Արթուր Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը մերժել է մասնակցության հրավերը։ «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին, ես մերժել եմ։ Իմ տեսակետն ագրեսոր եւ ցեղասպան երկրի մասին հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում։ Փաշինյանի` արտաքին աշխարհին ուղղված դիսկուրսը խաղաղության մուրացկանությունն է, ինչը դրսեւորվում է բոլոր հարթակներում։ Ազգային շահերն ու պետության հեռանկարը ստորադասել սեփական իշխանությանը։ Ես այս վարքագծին խաղաղության մուրացկանություն գնահատականն եմ տվել։ Բավարարել թուրք-ադրբեջանական շահերը՝ կորզելու «խաղաղություն» բառով մի թուղթ, պահելով իշխանությունը։ Իսկ Ադրբեջանն անգամ այստեղ էլ հիշեցրեց միջազգային դատարաններից հայկական հայցերի հետկանչման պահանջը»,- Վիեննայից մեզ հետ զրույցում փոխանցեց Լիլիթ Գալստյանը: Իսկ իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը չպատասխանեց մեր զանգերին։ 

Որոշ տեղեկություններով, հանդիպման նախաձեռնությունը մեր պատգամավորներինն է, որոնք փորձում են ամեն գնով ցույց տալ, որ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ այլեւս թշնամանք չունեն, եւ որ իրենց խոստացած խաղաղության պայմանագիրն ամենեւին էլ երազանքների փաստաթուղթ չէ, այն անպայման պետք է կյանքի կոչվի։ Ի դեպ, Վիեննայում իշխանական գրեթե բոլոր պատվիրակների ելույթներում կարմիր թելի պես ձգվում է խաղաղության մուրացկանության գիծը, օրինակ, Լիլի Մինասյանն անգամ «կուտ է տվել» մեր հակառակորդներին․ «Միասին մենք կարող ենք կառուցել ապագա, որտեղ սահմանները խաչմերուկներ են, որտեղ հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով, եւ որտեղ մեր տարածաշրջանի ժողովուրդը կարող է բարգավաճել խաղաղության եւ անվտանգության պայմաններում»: Իսկ ՔՊ ֆրակցիայի քարտուղարը, սիրաշահելով թուրք եւ եվրոպացի գործընկերներին, հակառուսական թեզեր է իր ելույթում առաջ քաշել։ «Հայաստանը հիբրիդային հարձակումների ենթարկվեց հատկապես 2020 թվականի պատերազմի ընթացքում, դրան հաջորդող շրջանում եւ շարունակում է առերեսվել մինչեւ այսօր: Հայ ժողովրդին անդադար մատուցվում է կեղծ, վախեր առաջացնող տեղեկատվություն, եւ մենք, օրինակ, կասեցրել ենք մի քանի ռուսալեզու հաղորդումների հեռարձակումը մեր երկրի տարածքում»,- հպարտացել է Արթուր Հովհաննիսյանը, որի քաղաքական թիմը ոչ թե հիբրիդային, այլ ստի ու կեղծիքի պատերազմի հմուտ մասնագետ է եւ, որպես կանոն, հաղթում է սեփական ժողովրդին՝ թշնամուն հաղթելու փոխարեն: 

Թուրք պատվիրակների հետ ուղիղ հանդիպելու մեկ պատճառ էլ կա. իշխանական շրջանակները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ աշխարհաքաղաքական վայրիվերումներից, ռուս-ամերիկյան հարաբերությունների սերտացումից հետո ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հակառակորդ Թուրքիայի հետ մերձեցումով փորձում են «շանտաժ» անել Ռուսաստանին, որ տարածաշրջանում իրեն կարող է փոխեն Թուրքիայով, եթե հանկարծ որոշեն Հայաստանում իշխանափոխության պրոցեսին աջակցել։
Օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հերքել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում էր տարածել, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնեն։

Չնայած դրան, մեր աղբյուրները վստահեցնում են, որ հայ-թուրքական շփումները վերջին շրջանում ինտենսիվացել են, դրանք հիմնականում հրապարակային բնույթ չեն կրում, սակայն մերձեցումն ամենաբարձր մակարդակով է՝ Փաշինյան-Էրդողան հաճախակի հեռախոսազրույցների տեսքով։ Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա այն պետք է դեռ 2023-ին բացվեր` երրորդ երկրների քաղաքացիների համար:

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, որ 2000-ականներին է Հայաստանը ներկայացրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, մեզ հետ զրույցում ասաց, թե չի հիշում, որ իր ժամանակ նման սերտ շփումներ լինեին թուրք պատվիրակների հետ․ «Թեպետ ադրբեջանցիների հետ միջնորդավորված հանդիպումներ լինում էին, բայց նրանք էին միջնորդում մեզ հետ հանդիպելու համար՝ 2003, 2004, 2005 թվականներն էին, իսկ թուրքերի հետ քննարկելու հարց չունեինք` նման շփումներ չեն եղել»։
Թուրքիայի հետ շփումներով գուցե իշխանությունն ուզում է ցույց տալ, որ խաղաղություն է բերում տարածաշրջան, բայց որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է ուզում Թուրքիան, պետք է լսել այդ պետության պաշտոնական հայտարարությունները։ «Նրանք պահանջում են «Զանգեզուրի միջանցքի» բացում, սա է իրենց գլխավոր  ցանկությունը։ Ակնհայտ է, որ իրենք իրենց խնդիրն են լուծում՝ այսպիսի ժպտադեմ հանդիպումներով, բարեւելով, զուգահեռ՝ նաեւ սպառնալիքներով։ Այստեղ որեւէ հանելուկ չկա, իրենք պանթուրքիստական իրենց ծրագիրն են ուզում կյանքի կոչել, մի կողմից շոյում են գլուխները, մյուս կողմից՝ չի բացառվում, որ պատերազմով բացեն ճանապարհը»,- ասում է ԱԺ նախկին նախագահը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված