Թրամփի մասին ֆիլմի ռեժիսորը զրկվել է բոլոր պայմանագրերից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին ֆիլմի ռեժիսոր Ալի Աբասին կորցրել է պայմանագրերը սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ Այս մասին գրում է Variety-ն։
Հրապարակման համաձայն՝ Creative Artists Agency (CAA) և Management 360-ը խզել են պայմանագրերը Աբբասիի հետ այն բանից հետո, երբ նա Լոս Անջելեսի Chateau Marmont-ում CAA-ի «Ոսկե գլոբուսի» հետընտրական երեկույթի ժամանակ հետապնդել է գլխավոր աստղին:
Ալի Աբբասիի ֆիլմում Թրամփը ներկայացված է՝ որպես տղամարդ, ով բռնաբարել է իր առաջին կնոջը՝ Իվանկային։ Թրամփի կերպարի այս մեկնաբանության համար հիմք է հանդիսացել 1989 թվականին ամուսնալուծության գործընթացի ժամանակ նրա առաջին կնոջ ցուցմունքը, որը նա հերքել է 26 տարի անց։
