ԱՄՆ-ը ցանկանում է ՄԱԿ-ում արգելափակել Ռուսաստանի դեմ ուկրաինական բանաձևը. Bloomberg
ԱՄՆ
ԱՄՆ-ը մտադիր է ՄԱԿ-ում արգելափակել Ռուսաստանի դեմ ուկրաինական բանաձևը, հայտնում է Bloomberg-ը։
«ԱՄՆ-ը փորձում է արգելափակել ՄԱԿ-ում ուկրաինական բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին»,- ասվում է տեքստում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամներին փոխարենը աջակցել ամերիկյան տարբերակին։ Այսպիսով, Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն, Վաշինգտոնը խնդրում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը և կոչ է անում տևական խաղաղություն հաստատել Մոսկվայի և Կիևի միջև։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար ընդունված ամերիկյան նոր բանաձևի նախագծի համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր նպատակը միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումն ու վեճերի խաղաղ կարգավորումն է։
Միաժամանակ, Ռուսաստանը փաստաթղթում փոփոխություն է մտցրել, որը մատնանշում է հակամարտության բուն պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։
