Թրամփը ցանկանում է Չինաստանին և Ռուսաստանին առաջարկել կիսով չափ կրճատել իրենց ռազմական բյուջեն (տեսանյութ)
ԱՄՆ«Առաջին հանդիպումները, որոնք ես ցանկանում եմ ունենալ, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ են: Ես կասեմ. եկեք կրճատենք ռազմական բյուջեն կիսով չափ: Եվ մենք կարող ենք դա անել: Ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Այս կրճատմանը, ինչպես երևում է, կմասնակցի նաև ԱՄՆ-ն։
Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր ռազմական ծախսերն արմատապես կրճատելու ծրագրերի մասին։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
