«Ես զգում եմ, որ հաճախ եմ մոտենում շշին»․ Լոլիտա Միլյավսկայան դիմել է ռուսաստանցիներին
Ժամանց
Էստրադային երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի կարիերան ոչ լավագույն ժամանակներ է ապրում․ իր հերթին՝ մեկը մյուսի հետևից, արտիստի համերգները ամբողջ Ռուսաստանում չեղարկվում են: Իր չեղարկված ելույթների մասին նա պատմել էր երկրպագուներին սոցիալական ցանցերում:
Շատ կարևոր է նշել, որ արտիստը չի կորցնում հույսը՝ վերականգնել իր կարիերան և նորից ձեռք բերել նախկին ժողովրդականությունը: Միլյավսկայան շարունակում է կիսվել զվարճալի տեսանյութերով իր երկրպագուների հետ: Օրինակ, արտիստը հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ կարևոր հայտարարություն է արել:
«Ինձ թվում է, որ ինձ օգնություն է պետք: Ես զգում եմ, որ հաճախ եմ մոտենում շշին...»- սկսում է խոսքը Լոլիտան: Այնուհետև արտիստը ցուցադրաբար խմում է ջուր «Էսսենտուկի 17» շշից: Սևահեր գեղեցկուհին շեշտում է, որ «սա ոչ թե գովազդ է», այլ «իրականում օգտակար է»: «Համենայն դեպս, մի՛ չափազանցրեք.
Հիշում եմ, թե ինչպես «շատ էի խմել» Էսսենտուկներում՝ համերգից մի քանի ժամ առաջ», - նոստալգիայով հիշում է Միլյավսկայան իր «ոսկե» տարիները:
