«Էյֆորիա» ֆիլմի տրանսգենդեր դերասանուհին խոստովանել է, որ Դոնալդ Թրամփի պատճառով անձնագրում փոխել է սեռը
Ժամանց
26-ամյա տրանսգենդեր, «Էյֆորիա» սերիալի աստղ Հանթեր Շաֆերը հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմել է, որ իրեն ստիպել են փոխել իր սեռը անձնագրում՝ նշելով տղամարդկային: Ավելի քան պատանի հասակից նրա պաշտոնական փաստաթղթերում նշված էր կանացի սեռը, սակայն վերջերս Հանթերի անձնագիրը գողացվել էր, և նա ստիպված էր այն վերականգնել: Չնայած նրան, որ ինքը անձամբ լրացրել էր բոլոր տվյալները փաստաթղթի համար, վերջում համապատասխան տողի մեջ նշվել էր «տղամարդկային սեռ»: Հավանաբար, սա տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր քաղաքականության պատճառով, որը հայտարարեց, որ գոյություն ունի միայն երկու սեռ:
Շաֆերի խոսքով՝ ինքը անյքան էլ կարևորություն չէր տալիս, թե ինչ սեռ է նշված իր փաստաթղթերում, սակայն մտահոգություն էր արտահայտել այն բանի վերաբերյալ, որ դա կարող է խնդիրներ առաջացնել իր ճանապարհորդությունների ժամանակ. հավանաբար, իրեն ավելի դժվար կլինի անցնել անձնագրային հսկողությունը: Հանթերը բացատրել է, որ որոշել է պատմել տեղի ունեցածի մասին, որպեսզի հասարակությունը իմանա՝ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունները նոր իրականություն են, այլ ոչ թե պարզապես խոսակցություններ:
