Էշլի Քլերը դատի է տվել Իլոն Մասկին` որդու՝ միայնակ օրինական խնամակալության համար
Ժամանց
Էշլի Սենթ Քլերը դիմել է դատարան՝ Իլոն Մասկի հետ համատեղ որդու միայնակ խնամակալության համար։ Երեխան ծնվել է 2024 թվականի սեպտեմբերին։ Սենթ Քլերը պնդում է, որ Մասկը շատ քիչ մասնակցություն է ունեցել երեխայի կյանքին, նրան հանդիպել է միայն երեք անգամ և շատ սահմանափակ ժամանակ է անցկացրել նրա հետ:
Չնայած Մասկը ճանաչվել է որպես հայր, Սենթ Քլերը ներկայացրել է և՛ խնամքի, և՛ հայրության հայց: Քլերը բազմիցս փորձել է Մասկի հետ անհատապես լուծել այս խնդիրը, սակայն Մասկը միշտ անպատասխանատու վերաբերմունք է դրսևորել։ Սենթ Քլերը նաև խնդրել է հայրության հայտարարություն, աջակցություն և այլ իրավաբանական օգնություններ:
Այս դատական հայցի մասին հայտնի դարձավ մեկ օր հետո այն բանից, երբ Մասկի նախկին գործընկեր և նրա երեք երեխաների մայր՝ Գրայմսը, հրապարակավ խնդրեց, որ նա արձագանքի իրենց երեխայի բժշկական խնդիրներին և շուտափույթ օգնություն ցուցաբերի։
