21–րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն տարել են պոստեր, գլուխը կերել․ Կարինե Հարությունյան
Հրապարակումներ
Սիսիանում կրկին սուգ է ու էլի ձեր շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարինե Հարությունյանը։
«18 տարի մայրը միայնակ իր մինուճար որդուն մեծ դժվարությամբ մեծացրել է ու տվել է քեզ ողջ , առողջ։ 21 րդ դարում թոքաբորբով զինվորին հոսպիտալի փոխարեն տարել եք պոստեր գլուխը կերել։
Մի՞թե հնարավոր չէր օրեր շարունակ ջերմող զինվորին պատշաճ հետազոտել, էն որ արդեն անզորությունից ինֆակտ ենք ստանում։
Էս ինչ չարիք եք դուք»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ